Բաթումիում ավարտված շախմատի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները անմասն են մնացել մրցանակային տեղերից:
Մերոնցից լավագույն արդյունքը ցույց է տվել գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, որը 11 հնարավորից վաստակելով 7․5 միավոր զբաղեցրել է 16-րդ հորիզոնականը: Արման Փաշիկյանը 21-րդն է, իսկ Հրանտ Մելքումյանը՝ 25-րդը: Հայաստանի մյուս ներկայացուցիչների արդյունքներն ավելի համեստ են:
Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է Խորվաթիայի ներկայացուցիչ Իվան Սարիչը 11 հնարավորից վաստակելով 8․5 միավոր: