Չեմպիոնների լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության խմբային փուլի «Նապոլի»-«Արսենալ» հանդիպումը կանցկացվի առանց հանդիսականների:
ՈՒԵՖԱ-ն բավարարել է իտալական ակումբի վերաբերյալ բողոքը, որով վերջինս տուգանվել է 25 հազար եվրոյով` «Մարսել»-ի հետ մրցավեճում նեապոլցի երկրպագուների ոչ պատշաճ վարքագծի պատճառով:
Հիշեցնենք, որ իտալական ու անգլիական այս ակումբների միջև խաղը տեղի է ունենալու դեկտեմբերի 11-ին:









































