Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պնդում է, որ Տիբո Կուրտուան, ով վարձավճարով հանդես է գալիս «Ատլետիկո»-ի կազմում, նոր պայմանագիր ստորագրի «արիստոկրատներ»-ի հետ:
Նշվում է, որ պորտուգալացի մասնագետը ցանկանում է, որպեսզի Կուրտուան, ում գործող պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2016 թվականը, մինչև 2019 թվականը ժամկետով նոր պայմանագիր ստորագրի «Չելսի»-ի հետ:
Տեղեկությունների համաձայն` նշված պահանջները չկատարելու դեպքում Մոուրինյոն ամեն ինչ կանի, որ բելգիացի դարպասապահը վարձավճարով հանդես գալու իրավունք չստանա և ստիպված լինի նստել «Չելսի»-ի պահեստայինների նստարանին մինչև գործող պայմանագրի ժամկետի ավարտը:









































