Friday, 26 06 2026
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
07:30
Մունդիալ-2026. Խմբային փուլի վերջին տուրում հաղթեցին Մեքսիկան, Բրազիլիան, Շվեյցարիան,
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
08:50
Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ
18:10
Կաբո Վերդեի դարպասապահի մայրն աջակցել է որդուն
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին

Գեորգի Հաջին երբևէ չի կարող գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը. ՀՖՖ. Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հաղորդագրություն է տարածել՝ հերքելով Գեորգի Հաջիի՝ Հայաստանի հավաքականը գլխավորելու մասին տարածված լուրերը:

«Օրեր առաջ, թե տեղական, թե արտերկրի որոշ զանգվածային լրատվամիջոցների համար հատուկ ներկայացրել էինք ՀՖՖ պարզաբանումը՝ կապված Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզչի հետ՝ հատուկ նշելով, որ «Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզչի՝ ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան լրատվամիջոցներում ժամանակ առ ժամանակ հայտնվող անունները, լրատվամիջոցների հաստատական վերնագրերով նյութերը այս կամ այն մարզչի մասին, իբր ՀՖՖ-ին մոտ կանգնած աղբյուրներից ստացած տեղեկատվությունները, տվյալ լրատվամիջոցների կամ տվյալ նյութերի հեղինակների երեւակայության, ցանկությունների, նախասիրությունների կամ երազանքների արդյունքն են, նաեւ ընթերցող գրավելու ոչ ազնիվ մղումներ»:

Չնայած այս ամենին, նոր մարզիչ «որոնելու» գործընթացները ԶԼՄ-ների կողմից շարունակվում են: Վերջին օրերին կրկին շրջանառվում է Գեորգի Հաջիի անունը՝ իբր ՀՖՖ-ն արտերկրի իր ներկայացուցիչների միջոցով վերջինիս առաջարկել է գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը, իսկ վերջինս էլ տվել է իր համաձայնությունը:

ՀՖՖ-ն պաշտոնապես հայտարարում է, որ Գեորգի Հաջին՝ անկախ իր եւ ոմանց ցանկություններից եւ երազանքներից, հասկանալի պատճառներով որեւէ կերպ եւ որեւէ պարագայում երբեւէ չի կարող գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը:
ՀՖՖ-ն հայտարարում է նաեւ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որեւէ անհատի՝ ոչ Հայաստանում, ոչ արտերկրում, չի լիազորել ՀՖՖ անունից մարզիչ գտնել Հայաստանի ազգային հավաքականի համար, բանակցել մարզիչների հետ եւ այլն:

ՀՖՖ-ն ունի համապատասխան պրոֆեսիոնալ ենթակառուցվածքներ, պրոֆեսիոնալ մասնագետներ, որոնք էլ միմիայն իրավասու են զբաղվել Հայաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչի ընտրության եւ թեկնածությունների ներկայացման խնդիրներով, ինչը եւ անում են:

Կրկին ուզում ենք հիշեցնել, որ ինչպես ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ասաց իր վերջին մամուլի ասուլիսում, նոր մարզչի ընտրության հետ կապված ձեռք բերված պայմանավորվածության մասին առաջինը թե լրատվամիջոցներին, թե հանրությանը կտեղեկացվի մամուլի ասուլիսի կամ ՀՖՖ պաշտոնական կայքի միջոցով»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում