Մյունխենի «Բավարիա»-ի պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերի կարծիքով` Ռոբերտ Լևանդովսկին կարող է զգալի հզորացնել մյունխենյան ակումբը:
Հիշեցնենք` «Բավարիա»-ն լեհ ֆուտբոլիստի տրանսֆերի գլխավոր հավակնորդն է համարվում:
«Հիանալի կլինի, եթե մեզ հաջողվի ձեռք բերել Լևանդովսկիի տրանսֆերը: Նա շատ ավելի հզոր է և բազմակողմանի զարգացած, քան Մարիո Մանջուկիչը: Այդպիսի ֆուտբոլիստը պարզապես անհրաժեշտ է մեր թիմին: Հուսով եմ` Լևանդովսկին «Բավարիա»-ի մասը կդառնա»,- ասել է Բեկենբաուերը:









































