Պորտուգալիայի հավաքականի ավագ Քրիշտիանու Ռոնալդուն 2014 թվականի Աշխարհի առաջնության Շվեդիայի ընտրանու հետ անցումային պատասխան հանդիպումից առաջ կիսվել է ակնկալիքներով:
«Պորտուգալիան փոքր առավելություն ունի, և մենք ակնկալում ենք շատ ծանր մրցակցություն, սակայն պատրաստ ենք դրան: Կենտրոնացվածությունը պարտադիր պայման է: Աշխարհի վրա բոլորից շատ մենք ենք ցանկանում գնալ Բրազիլիա. ուստի կանենք ամեն ինչ, որպեսզի երազանքն իրականություն դարձնենք»,- ասել է Ռոնալդուն:
Հիշեցնենք, որ կողմերի առաջին մրցավեճում նվազագույն հաշվով հաղթել են պորտուգալացիները` շնորհիվ հենց Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվողի գոլի:








































