Friday, 19 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Մեր պատվիրատուն ձեր գործողություններն են. մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը այսօրվա թերթի համարում հանդես է եկել լայնածավալ պարզաբանմամբ, որը ներկայացնում ենք ստորև.

Վերջին մի քանի օրերի ընթացքում «Ժողովուրդ» օրաթերթը տարբեր թեմաներով հայտնվեց սովորականից ավելի մեծ ուշադրության կենտրոնում, քանի որ մեր լրագրողների հեղինակած շատ նյութեր լրջորեն անհանգստացրին հոդվածների «հերոսներին»:

Պրոֆեսիոնալ լրագրությունը նահանջում է

Իհարկե, սովորաբար ընդունված է ասել, որ սենսացիան լրագրության անբաժանելի մասն է, լրագրողների «հացը»: Ու բնական է, որ ցանկացած լրագրող ջանում է այնպիսի նյութեր հրապարակել, որոնց շուրջ աղմուկ բարձրանա, քննարկումներ ծավալվեն, և, ի վերջո, բարձրացված խնդիրներին լուծում տրվի: Սակայն այսօր Հայաստանում աղմուկ են բարձրացնում այն բնույթի նյութերը, որոնք առավել մակերեսային են: Օրինակ՝ հայաստանյան հասարակական, քաղաքական ու նաև լրատվական դաշտն այդքան բուռն չարձագանքեց «Ժողովուրդ» օրաթերթի այն հրապարակումներին, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մեկ ամսվա ընթացքում չարտերային 2 թռիչքների համար պետբյուջեից 130 հազար ԱՄՆ դոլար գումար էր դուրս գրել, կամ որ «Շանհայ էքսպո 2010» ցուցահանդեսի համար շուրջ 2 մլն դոլար էր ծախսվել: Եվ օրինակ, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր որդուն պատկանող հյուրանոցային համալիրին ԱԺ բյուջեից մոտ 5 մլն դրամ գումար է հատկացրել պաշտոնական պատվիրակության անդամների գիշերակացի համար՝ վճարելով նաև հյուրերի չմնացած օրերի դիմաց:

Վարչապետի սպառնալիքը

Փոխարենը ՀՀ վարչապետն անհարկի աշխուժություն ցուցաբերեց և կառավարության անդամների ներկայությամբ մեր լրագրողներին «սպառնաց» դատի տալ, քանզի վիրավորվել էր, որ գրել էինք, թե ԱԺ-ում իր թիմակիցները լոբբինգ են արել, որ բյուջեին չքննադատեն կամ որ իրեն է պատկանում «Աէրո տաքսի»-ն: Սակայն մինչ օրս «Ժողովուրդ» օրաթերթն ընդամենը 2 «անհերքելի» հերքման տեքստ է ստացել և վերջ: Թեև լավ կլիներ, որ ՀՀ կառավարությունը հրապարակավ բացատրեր, թե ինչու են նույնիսկ առաջին տպավորությամբ անարդյունավետ ծախսեր արվում պետբյուջեի հավին՝ հընթացս վարկանիշներ գնելով:

«ՎՏԲ» Հայաստանի սպառնալիքը

Օրեր անց «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ն հրապարակավ սպառնաց դատի տալ «Ժողովուրդ» օրաթերթին՝ ոչ օբյեկտիվ տեղեկություն հրապարակելու համար: Բանկն էլ վիրավորվել էր, որ գրել էինք, թե իրենց կողմից չվճարված աշխատավարձը պատճառ է դարձել, որ բանկի կառավարմանն անցած «Միկա ցեմենտ» գործարանի մոտ ինֆարկտից մարդ մահանա: Այս դեպքում էլ «Ժողովուրդ» օրաթերթը գործել էր բարեխիղճ, քանի որ մեր լուրի հավաստիությունը հաստատեց նաև մահացած Արմեն Ռաֆայելյանի կինը, ում ևս «ՎՏԲ» բանկն աշխատավարձի պարտք ունի:

Կին պատգամավորների ռազբորկաները

Այնուհետև «Ժողովուրդ» օրաթերթը հայտնվեց օրենսդիրների ուշադրության կենտրոնում, քանի որ համարձակվեց ի ցույց դնել ԱԺ-ում գործունեություն ծավալող կանանց ներքին «ռազբորկաները»: Անշուշտ, մեղմ ասած, տգեղ էր իմանալ, որ «փափկասուն տիկնայք» ունակ են ճամփորդելու համար իրար նվաստացնել, վիրավորել: Սակայն այդ գիտակցման փոխարեն պատգամավորուհիները մեր լրագրողներից էին «պատիվ պահանջում»` կշտամբելով, թե ինչու են նման նյութ գրել, ամոթ է: Իհարկե ամոթ է: Սակայն դա պետք էր գիտակցել մինչև «մազ պոկելու» ժամանակահատվածը: Իսկ «Ժողովուրդ» օրաթերթն ընդամենն արտացոլել էր իրականությունը, ինչն արձանագրել է նաեւ tert.am-ը` գրելով. «Բոլորս ականատես եղանք, որ «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումն ԱԺ տիկնանց կռիվների մասով ճիշտ էր»:

Զվարճալի պատմություն

Եվ, վերջապես, շաբաթն ամփոփվեց խորհրդարան մտնելու հավակնություն ունեցող մի մարդու «հայտնությամբ», որը հասցրեց մի լավ զվարճացնել հայ հասարակության զգալի հատվածին: Խոսքը Հեղինե Բիշարյանի քրոջ փեսայի՝ Լևոն Դոխոլյանի մասին է, որին իր հարևանները ճանաչում են «Քույրիկ Լեւոն» ածականով: Այս լուրն այնքան էր նյարդայնացրել ՕԵԿ փոխնախագահ Հ. Բիշարյանին, որ նա առավոտյան խմբակցության երկու ժամանոց նիստ էր հրավիրել՝ ՕԵԿ պատգամավորներից բացատրություն պահանջելու, թե ինչպես է «Ժողովուրդ» օրաթերթն իմացել իր փեսայի մասին լուրը: Իսկ կեսօրին էլ ՕԵԿ-ի «էգ առյուծն» իր բարկությունը թափել է լրագրողների վրա՝ հարձակվելով «առանց զգուշացնելու»: Իհարկե, տհաճ է, երբ որևէ մեկին ածականով են ճանաչում, սակայն ՀՀ իշխանության բուրգի ամենավերևում կանգնածներն ունեն իրենց մականունները, որոնք ժառանգել են փողոցից: Ո՞րն է լրագրողների մեղքը, որ, օրինակ, Հովիկ Աբրահամյանը, Գագիկ Ծառուկյանը, Գագիկ Բեգլարյանը, Սամվել Ալեքսանյանը, Առաքել Մովսիսյանը, Աշոտ Աղաբաբյանը ու էլի շատերը հայտնի մականուններ ունեն: Եվ այս ֆոնին «Քույրիկ Լևոնը» ամենավատ մականունը չէ: Սա՝ իմիջիայլոց:

Հիմարություն է պատվեր փնտրելը

Ինչո՞ւ եմ կարևորում այս թեման: Բանն այն է, որ «Ժողովուրդ» օրաթերթի գործունեությունից տարբեր առիթներով նեղսրտած պաշտոնյաներն ու ձեռնարկությունները մեղքն իրենց մեջ փնտրելու փոխարեն փորձում են մրոտել մամուլը՝ բամբասելով, թե պատվերներ են թաքնված հրապարակումների հետևում: Ու քանի որ իշխանական վերնախավում իրար մեղմ ասած, ատում են, նրանցից յուրաքաչյուրի հասցեին մամուլում հնչած քննադատությունը դիտվում է որպես պատվեր՝ «հակառակորդ» ճամբարից: Սրան գումարվում է նաև այն հանգամանքը, որ իշխանական «ժամանակակից» շատ գործիչներ ունեն իրենց անձնական օգտագործման լրատվամիջոցները (հիմնականում էլեկտրոնային կայքեր), որոնց միջոցով «ոչնչացնում են» միմյանց՝ իրենց արշինով չափելով նաև պրոֆեսիոնալ լրագրողներին: Բացի այդ, «պատվերացավ» հրվանդությունն Հայաստանում «զարգացավ» մի քանի չկայացած խոսնակների շնորհիվ, որոնք իրենց ղեկավարների մոտ աշխատանքի ընդունվելիս «ոսկե սարեր» են խոստանում, թե «Ձեր մասին այլևս ոչ ոք ոչինչ չի գրի», ու երբ տգիտության իրենց բազայով բախվում են իրականությանը, ղեկավարներին սկսում են համոզել, թե «Ձեր դեմ պատվերով են գրել»: Ահա այսպես «պատվեր տալ», «պատվերով գրել» և այս տիպի այլ հիմար արտահայտությունները մեր երկրում դոմինանտ են դարձել: Այնպիսի մարդիկ են երբեմն անձնական մտասևեռումներ ունենում՝ պատվերների թեմայով, որ, Սերժ Սարգսյանի խոսքերով ասած, մնում է «քահ-քահ ծիծաղել»: Ես ցանկանում եմ մեկընդմիշտ բոլորին հիշեցնել (որոշներին էլ տեղեկացնել), որ «Ժողովուրդ» օրաթերթն աշխատում է բարեխիղճ և օբյեկտիվ: Մեր թիմին մի՛ փորձեք վախեցնել «ինչո՞ւ եք գրել, դուք գիտե՞ք, որ…» և այլ արտահայտություններով, դատարաններ դիմելու սպառնալիքներով, անձնական նամակներով, հեռախոսազանգերով կամ անսարք մեքենաների վարորդներին որպես ուղեկցորդ գործի դնելով: Ոչինչ չի ստացվի: Մենք լավ գիտենք մեր իրավունքներն ու պարտականությունները: «Ժողովուրդ» օրաթերթն աշխատելու է այնպես, ինչպես աշխատել է հիմնադրման օրվանից՝ հավատարիմ մնալով ընթերցողներին տված խոստումներին: Մենք գրել ենք, գրում ենք և գրելու ենք բոլորի և ամեն ինչի մասին: «Ժողովուրդ» օրաթերթում արտոնյալներ ու «տաբուներ» չկան ու չեն կարող լինել: Սխալը ձե՛ր մեջ փնտրեք և այնպե՛ս աշխատեք, որ չարժանանաք մամուլի քննադատությանը: Հարգանքներով՝ «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում