Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն ստացած վնասվածքի պատճառով ժամանակից շուտ լքել է խաղադաշտը Իսպանիայի ու Հասարակածային Գվինեայի ընկերական հանդիպման ընթացքում (2:1):
Խաղի 41-րդ րոպեին փորձառու ֆուտբոլիստը ուժեղ հարված է ստացել ձախ կոճին, ինչից անմիջապես հետո խնդրել է փոխարինել իրեն: Նրա փոխարեն խաղադաշտ է դուրս եկել Սերխիո Բուսկետսը:
Ընդգծենք, որ Ալոնսոն երկարատև բացակայությունից հետո խաղադաշտ էր վերադարձել հոկտեմբերի 31-ին:
Ավելացնենք նաև, որ նախօրեին տեղի ունեցած Գերմանիայի և Իտալիայի հավաքականների ընկերական հանդիպման ընթացքում (1:1) ծանր վնասվածք էր ստացել «Արքայական ակումբ»-ի կիսապաշտպաններից մյուսը` Սամի Խեդիրան, ով, ամենայն հավանականությամբ, կբացակայի մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:










































