Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Դիեգո Կոստան հայտնվել է անգլիական մի շարք ակումբների ուշադրության կենտրոնում: Daily Express-ը հայտնում է, որ 25-ամյա ռմբարկուի ծառայություններով են հետաքրքրված «Արսենալ»-ը, «Չելսի»-ն և «Լիվերպուլ»-ը:
Լրատվամիջոցի տեղեկությունների համաձայն` ֆուտբոլիստի պայմանագրով հրաժարագին է նախատեսված, որը 20 մլն ֆունտ է կազմում:
Բացի այդ, Կոստայի տրանսֆերի ձեռքբերման հնարավորությունն ուսումնասիրում է նաև Դորտմունդի «Բորուսիա»-ն, որը դիտում է ֆուտբոլիստին որպես Ռոբերտ Լևանդովսկիի փոխարինող:
Հիշեցնենք` Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Դիեգո Կոստան 13 գոլ է հեղինակել:








































