Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին, ով 2001-2009 թվականներին աշխատել է «Միլան»-ում, հայտնել է, որ եթե Ադրիանո Գալիանին հեռանա փոխնախագահի պաշտոնից, իտալական ակումբը մեծ կորուստ կունենա:
«Գալիանին ամենակարևոր անձնավորությունն է «Միլան»-ում: Նա ոչ միայն ղեկավար է, այլ նաև թիմի մեծ երկրապգուն, մարդ, ով «ռոսսոներիներ»-ի համար արել է հնարավորն ու անհնարինը:
Ոչ ոք չի կարող ասել, որ այնքան փորձառու է, որքան Գալիանին: Չգիտեմ, թե ինչ կլինի ապագայում, բայց վստահ եմ, որ Գալիանիի հեռանալը բացասական հետք կթողնի թիմի ելույթների վրա»,- Football Italia-ն մեջբերում է Անչելոտիի խոսքերը:









































