«Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան արժանին է մատուցել մյունխենյան ակումբի նախկին մարզիչ Յուպ Հայնկեսին:
«Ես չեմ կարող գերազանցել Հայնկեսի գրանցած արդյունքները: Նրա հաջողությունները հավերժ կմնան ֆուտբոլի պատմության մեջ:
Յուպը Գերմանիայի լեգենդն է, սակայն Իսպանիայում էլ յուրաքանչյուր երեխա ճանաչում է նրան: Նա ինձ կատարյալ թիմ է թողել: Այդ մասնագետն ինձ համար իսկական օրինակ է»,- ասել է իսպանացի մասնագետը: