Կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին թիմի ղեկավարությանը խնդրել է ձեռք բերել «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Սերխիո Ագուերոյի տրանսֆերը: Այդ մասին տեղեկացնում է El 9 Esportiu-ն:
Նշվում է, որ «քաղաքայիններ»-ի հարձակվողը դեմ չէ վերադառնալ Իսպանիա և խաղալ Արգենտինայի հավաքականում իր թիմակցի հետ:
Թե ինչպես է ակումբն արձագանքել Մեսսիի խնդրանքին, առայժմ չի նշվում: Ընթացիկ մրցաշրջանում Ագուերոն Անգլիայի Պրեմիեր Լիգայում մասնակցել է 10 հանդիպման՝ խփելով 8 գոլ և կատարելով 6 գոլային փոխանցում:









































