Պորտուգալացի հեծանվորդ Ռուի Կոշտան երկրորդ անգամ անընդմեջ ճանաչվել է Պորտուգալիայի տարվա լավագույն մարզիկ: Այդ մասին տեղեկացնում է Ojogo.pt-ը:
Մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը կայացել է Էշտորիլում: Պատվավոր մրցանաի համար պայքարում 27-ամյա մարզիկը գերազանցել է Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուին և թենիսիստ Ժուան Սուզային:
Տարվա լավագույն մարզուհի է ճանաչվել թեթևաթլետ Սարա Մորեյրան:






































