Ֆրանսիացի ֆուտբոլիստ Զախիր Բելունին, ով չի կարող լքել Քաթարը` նախկին ակումբի հետ դատական գործընթացի պատճառով, նամակ է գրել Զինեդին Զիդանին և Խոսեպ Գվարդիոլային:
33-ամյա ֆուտբոլիստին արգելել են հեռանալ երկրից, քանի որ նա դատական նիստերի մասնակից է: Իսկ դատը շարունակվում է արդեն 2 տարի:
«Ես խնդրում եմ մեծագույն ֆուտբոլիստներին օգնել ինձ: Մղձավանջի մեջ եմ եղել վերջին ժամանակաշրջանում: Կարող եմ ասել, որ նման վիճակում են հազարավոր մարդիկ:
Գիտեմ, որ Զիդանն ու Գվարդիոլան կողմ են եղել աշխարհի առաջնությունը Քաթարում անցկացնելու հարցին, բայց չեմ կարող լռել և չասել, որ մրցաշարի ավարտից հետո շատերն այստեղից պարզապես չեն կարող հեռանալ:
Խնդրում եմ գործի դնել ֆուտբոլի աշխարհում ունեցած ձեր հեղինակությունը, որպեսզի ձայնս լսելի դառնա»,- գրել է Բելունին Զիդանին և Գվարդիոլային ուղղված նամակում:



































