«Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ Դե Խեան հայտնել է, որ այժմ իր կարիերայում բարենպաստ ժամանակաշրջան է:
Իսպանացին ենթադրել է, որ կարող է գերազանցել «կարմիր սատանաներ»-ի նախկին ֆուտբոլիստ Ալեքս Ստեպնիի ռեկորդը` ակումբի կազմում անցկացրած խաղերի քանակով:
«Այժմ իմ կարիերայում լավ ժամանակներ են: Կարևորն այն է, որ կարողանամ խստապահանջ լինել ինքս իմ նկատմամբ: «Յունայթեդ»-ի կազմում ցանկանում եմ անցկացնել և´100-րդ, և´200-րդ, և´300-րդ խաղը: Հնարավոր է, ինձ հաջողվի գերազանցել Ստեպնիի ռեկորդը»,- Daily Mail-ը մեջբերում է դարպասապահի խոսքերը:
Հիշեցնենք` Ալեքս Ստեպնին 433 հանդիպում է անցկացրել «կարմիր սատանաներ»-ի կազմում, իսկ իսպանացի ֆուտբոլիստը` 97 խաղ:









































