Wednesday, 24 06 2026
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին
16:30
Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա

Արևմուտքը վերացնում է ՀՀ անվտանգության սպառնալիքը՝ ապահովելով ուղիղ մուտք դեպի Եվրոպա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ադրբեջանական «Զեռկալո» թերթի քաղաքական տեսաբան Ռաուֆ Միրկադիրովը:

– Պարոն Միրկադիրով, տեղի ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնական այցը Թուրքիա: Ինչպես հաղորդում էին թուրք-ադրբեջանական լրատվամիջոցները, նրա ծրագիրը շատ հագեցած էր: Եթե հաշվի առնենք այս օրերին Թուրքիայի ակտիվությունը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ուղղությամբ և խոսակցությունները հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման մասին՝ ի՞նչ կարող էին համաձայնեցնել Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները:

– Առաջին՝ սա, մեծ հաշվով, ավանդական այց է: Որպես կանոն, Ադրբեջանի նախագահն ընտրություններից հետո առաջին այցն իրականացնում է Թուրքիա: Երկրորդ՝ եթե դիտարկենք իրավիճակը ղարաբաղյան հակամարտության համատեքստում, ապա հենց երկու օր առաջ թուրքական խորհրդարանում եղան փակ լսումներ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, որտեղ, պատասխանելով պատգամավոր Սինան Օգանի հարցին, Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուն ասաց, որ իրականացվում են Հայաստան-Թուրքիա կոմունիկացիաների վերականգնման աշխատանքներ, և այս միջոցով Թուրքիան պատրաստվում է հայ-թուրքական սահմանի հնարավոր բացմանը: Այս հայտարարությունը հայաստանյան ԶԼՄ-ների կողմից ընկալվեց որպես ոչ այնքան ադեկվատ, որոնք չէին նկատել հայտարարության երկրորդ մասն այն մասին, որ այդ պատրաստությունը տեղի է ունենում ԼՂ հակամարտության  գործընթացի համատեքստում, այսինքն՝ Թուրքիան այս հակամարտությունում սպասում է  առաջընթացի, որին ի պատասխան կլինի սահմանի բացում:

Առաջին հայացքից՝ Ալիևի այցից և կոմունիկացիաների վերականգնումից չպետք է սպասել մեծ առաջընթաց, քանի որ հակամարտությունում առաջընթաց դժվար թե տեղի ունենա: Այո՛, այս հայտարարությունն այդպես պետք է մեկնաբանել, պետք է  դիտարկել նաև Թուրքիայի ներքաղաքական իրավիճակը, Թուրքիան մտնում է ընտրությունների գործընթաց: ԼՂ հակամարտությունում չկա առաջընթաց, Թուրքիայի ղեկավարությունն էլ պատրաստ չէ լուրջ քայլերի գնալ:

– Բայց պատահակա՞ն է արդյոք, որ այս հարցն ակտիվ օրակարգ է մտնում հենց այս օրերին:

– Ո՛չ, աշխարհում տնտեսական ճգնաժամի պատճառով Ադրբեջանը շատ ավելի լուրջ գործընկեր է դառնում Թուրքիայի համար. Ադրբեջանը Թուրքիայի տնտեսության մեջ առաջին ամենամեծ ներդրողն է, ուստի Ադրբեջանին միայն քաղաքական գործընկեր բնութագրելը սխալ է: Բայց Թուրքիայի ղեկավարության հայտարարությունը և գործողությունները ակնարկ են մի միտումի մասին. Թուրքիան այնքան էլ հարուստ երկիր չէ, որպեսզի այդ կոմունիկացիաների համար գումարներ ծախսի, որոնք պահանջված չեն, այսինքն՝ երբ դեռ հայտնի չէ, թե քանի տարի հետո հակամարտության մեջ առաջընթաց կլինի, որպեսզի այդ կոմունիկացիաները գործարկվեն: Սա մեծ շքեղություն կլինի Թուրքիայի համար:

Այսպիսով, Թուրքիայի հայտարարությունը և այս միտումները կարելի է գնահատել հետևյալ կերպ. գոյություն ունեն շատ լուրջ միջազգային նախաձեռնություններ, որոնք կարող են մեռյալ կետից ղարաբաղյան հակամարտությունը առաջ մղել, որը Թուրքիայի ղեկավարությանը թույլ կտար որոշ լուրջ քայլերի գնալ Հայաստանի հետ հարաբերությունների  կարգավորման ճանապարհին:

Մենք պետք է ուշադրություն դարձնենք ԱՄՆ նախագահ Օբամայի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված նամակին: Այդ նամակում մի ուղերձ կար, որ ՀՀ-ի և Ադրբեջանի նախագահները պետք է օգտագործեն պատմական հնարավորությունը: Սա խոսում է այն մասին, որ ԱՄՆ կողմից որոշ քայլեր են ձեռնարկվում հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:

Հիշենք նաև, որ ԱՄՆ համանախագահը երկու անգամ եղել է հակամարտության  գոտում, եղել է ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում՝ առանց մյուս համանախագահների: Այսինքն՝ վարում էր սեպարատ բանակցություններ: Բաքվում ԱՄՆ դեսպան Մորնինգսթարն ասել էր, որ ինքն անձամբ մասնակցել է այդ բանակցություններին և կհաստատի, որ հակամարտության ուղղությամբ լինելու է նոր մոտեցում: Ես ենթադրում եմ, որ ԱՄՆ-ը որոշակի առաջարկ է անում կողմերին: Ինչո՞ւ են ամերիկացիները կարևորում հակամարտության կարգավորումը: Մի շարք պատճառներից բացի՝ սեպտեմբերի 3-ի իրադարձությունները ևս ազդել են այդ նախաձեռնության վրա: Սեպտեմբերի 3-ը առաջին հայացքից ոչ թե ԱՄՆ-ի, այլ Եվրոպայի պարտությունն էր:

– ԵՄ-Թուրքիա բանակցությունների վերսկսման մասին խոսակցությունները ևս ակտիվացել էին:

– Այս մասին խոսելը դեռ վաղ է այն պարզ պատճառով, որ դեռևս չի լուծվել Կիպրոսի հարցը: Բանակցությունները չեն սկսվում հենց այս հարցի գոյության պարագայում, քանի որ վերջնական հեռանկար սրանք չունեն: Բայց Հայաստանում անտեսում են մեկ այլ հարց. որ Թուրքիան վաղուց ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտու մեջ է: Հայ-թուրքական սահմանի բացման պարագայում Հայաստանի մասնակցությունը ազատ առևտրի գոտուն խոչընդոտ չի լինի: Այսինքն՝ Հայաստանը կունենա ուղիղ մուտք դեպի ազատ առևտրի գոտի Թուրքիայի միջոցով: Ինչ-որ տարբերակներ են, ամենայն հավանականությամբ, առաջ քաշվել, որ Հայաստանը տարածքներ վերադարձնի, հետո՝ անվտանգության երաշխիքներ, սահմանների բացում, որպեսզի անվտանգության սպառնալիքը վերանա Հայաստանի համար, Հայաստանը ազատվի ՌԴ կողմից ղեկավարվող պրոյեկտներին կապվածությունից:

Որքան ես հասկանում եմ՝ Հայաստանը պատրաստ էր տնտեսական որոշ դժվարությունների եվրոպական տարածք ինտեգրվելու համար, սակայն Հայաստանի գլխավոր խնդիրը անվտանգության ապահովումն է, եթե ՌԴ-ն հրաժարվի պաշտպանությունից: Ուստի պետք է անվտանգությունն ապահովել, որպեսզի սպառնալիքը անհետանա որոշ համաձայնությունների արդյունքում, երկրորդ՝ Հայաստանի համար ապահովել որոշակի տնտեսական հեռանկար:

Ուզում եմ ասել և ընդգծել, որ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի հարցը չի կարող լուծվել, եթե հակամարտությունը դեռ չի հանգուցալուծվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում