Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավին հուսով է, որ թիմի առաջատար Լիոնել Մեսսին շուտափույթ կապաքինվի և կշարունակի երջանկացնել երկրպագուներին:
Հիշեցնենք, որ երեկ արգենտինացին բուժզննում է անցել, որից հետո հայտնի է դարձել, որ ձախ ոտքի վնասվածքի պատճառով նա շարքից դուրս է մնացել 6-8 շաբաթով:
«Իհարկե, նա կվերադառնա խաղադաշտ: Նրա հետ ամեն ինչ կարգին կլինի: Լեոն կշարունակի երջանկացնել երկրպագուներին: Մեզ համար ամենակարևորն այն է, որ Մեսսին խաղա: Ոչ ոք ի զորու չէ խաղադաշտում անել այն, ինչ անում է Մեսսին»,- Չավիի խոսքերը մեջբերում է Mundodeportivo.com: