Բուքմեյքերները 2013թ. «Ոսկե գնդակ»-ի համար պայքարում ֆավորիտ են համարում Մյունխենի «Բավարիա»-ի ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիին:
Ռիբերիի՝ մրցանակը նվաճելու գործակիցը գնահատվում է 1.9, իսկ նրա գլխավոր հակառակորդները համարվում են Լիոնել Մեսսին (2.75) և Քրիշտիանու Ռոնալդուն (4.5):
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակ»-ի հանձնման հանդիսավոր արարողությունը կկայանա հունվարի 13-ին՝ Ցյուրիխում: Ներկայումս հավակնորդների թվում են 23 ֆուտբոլիստներ, սակայն տարեվերջին այդ ցանկը կկրճատվի՝ հասնելով 3-ի: