Բրիտանական հեղինակավոր Sky Sports պարբերականն իր ընթերցողների շրջանում անցկացրել է հարցում՝ որոշելու աշխարհի լավագույն ֆուտբոլիստին:
Հարցման արդյունքում հայտնի է դարձել, որ երկրպագուների մեծամասնությունը լավագույնը համարում են Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանուև Ռոնալդուին: Պորտուգալացին ստացել է ձայների 84%-ը:
«Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին ստացել է ձայների 8%-ը: «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիի օգտին նույնպես քվեարկել են երկրպագուների 8%-ը: