Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը Life News-ի հետ զրույցում խոսել է իր առողջական վիճակի մասին:
Հիշեցնենք, որ ծնկի վնասվածքի պատճառով Յուրան չէր կարողացել ավարտել Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 16-րդ տուրում կայացած «Զենիթ»-ի դեմ խաղը (4:2), որում դարձել էր հեթ-տրիկի հեղինակ:
«Ցավեր եմ զգում ծնկի հատվածում: Շարունակում եմ խորհուրդներ ստանալ բուժանձնակազմից ու վերականգնողական ծրագիր եմ անցնում: «Սպարտակ»-ը հիանալի բժիշկներ ունի: Նրանք միշտ բարձրակարգ օգնություն են ցուցաբերում մեզ:
Ամբողջական վերականգնման համար մի քանի ամիս կպահանջվի: Չեմ կարող ասել՝ կմասնակցեմ ԲԿՄԱ-ի դեմ խաղին, թե ստիպված կլինեմ մինչև տարեվերջ բաց թողնել բոլոր հանդիպումները: Այդ հարցը պետք է ուղղել բժիշկներին»,- հայտարարել է Մովսիսյանը:






































