Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր տնօրենը հայտնվել է գերմանական ոստիկանության ուշադրության կենտրոնում:
Süddeutsche Zeitung պարբերականը հայտնում է, որ Կառլ Հայնց Ռումենիգեն 250 հազար եվրոյի չափով տուգանք է վճարել` մաքսանենգ ճանապարհով մի զույգ թանկարժեք ժամացույցներ Քաթարից ներմուծելու համար:
Ընթացիկ տարվա փետրվարին ժամանելով Քաթարից ֆուտբոլային ղեկավարը մյունխենյան օդանավակայանի մաքսային ծառայության աշխատակիցներին հայտնել է, թե թանկարժեք Rolex ժամացույցներն իրեն նվիրել է ընկերը: Սակայն հետո հայտնի է դարձել, որ Ռումենիգեն ոչ թե նվեր է ստացել, այլ գնել է դրանք: Գերմանացին ստիպված է եղել մուծել սահմանված տուգանքը:
Գերմանիայի օրենքներով տուգանքի գումարի այդքան մեծ չափը նշանակում է, որ օրինազանցը, իսկ այս դեպքում «Բավարիա»-ի ղեկավարը` դատապարտված է:
.