ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը Շվեդիայի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել կարիերայում 8-րդ և անընդմեջ 7-րդ անգամ:Այդ մասին հայտնել է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
1946 թվականին ստեղծվելու պահից որևէ ֆուտբոլիստ չի արժանացել մրցանակին երկու անգամից ավելի:
Նշենք, որ Շվեդիայի հավաքականի կազմում աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Իբրահիմովիչը մասնակցել է 9 հանդիպումների, 6 գոլ է խփել և գոլային 5 փոխանցում կատարել:









































