Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում շարունակվում է շախմատի Եվրոպայի 2013թ. թիմային առաջնությունը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, տղամարդկանց մրցապայքարում մեր հավաքականն առայժմ 6-րդ հորիզոնականում է՝ 5 միավորով: Մեկնարկային ոչ-ոքիից հետո մեր թիմը 2 անընդմեջ հաղթանակ է տոնել:
4-րդ տուրում մեր հավաքականի հակառակորդն Ուկրաինայի ընտրանին է: Մրցավեճը կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին:
4-րդ տուր, Ուկրաինա – Հայաստան
Ալեքսանդր Արեշչենկո – Լևոն Արոնյան
Անդրեյ Վոլոկիտին – Սերգեյ Մովսեսյան
Ալեքսանդր Մոսսիենկո – Գաբրիել Սարգսյան
Սերգեյ Ֆյոդորչուկ – Տիգրան Պետրոսյան








































