Գերմանիայի Բունդեսլիգայի 12-րդ տուրի շրջանակներում մեկնարկել է «Վոլֆսբուրգ» – «Բորուսիա» խաղը:
Ինչպես և սպասվում էր, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հյուրերի մեկնարկային կազմում էր:
Հիշեցնենք, որ «Բորուսիա»-ն 11-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է և առաջատար «Բավարիա»-ին զիջում է 1 միավորով:








































