«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունին հայտնել է «Արսենալ»-ի դեմ խաղից իր ակնկալիքների մասին:
«Առջևում դեռ 28 խաղ ունենք և Պրեմիեր Լիգայում շատ բան կարող է տեղի ունենալ: Մեկ հանդիպման արդյունքը կարող է ամեն ինչ փոխել: Մենք կարող ենք հասնել առաջատրին, իսկ առաջիկա խաղը կավելացնի մեր շանսերը:
«Արսենալ»-ը հիանալի խաղ է ցուցադրում: Սակայն մենք էլ բավականին լավ մարզավիճակում ենք: Ինձ միշտ դուր է եկել խաղալ լոնդոնյան ակումբի դեմ: Այն հիանալի թիմ է: «Արսենալ»-ի դեմ դժվար է խաղալ»,- ասել է Ռունին:








































