Եվրոպայի թիմային առաջնություն. Վարշավայում մեկնարկել է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը: Հայաստանի տղամարդկանց հավաքականն այսօր ուժերն է չափում Բուլղարիայի ընտրանու հետ:
Քիչ առաջ ավարտվեց նաև Տիգրան Պետրոսյան – Պետեր Արնաուդով պարտիան, որը, ինչպես և Վլադիմիր Պետկով – Գաբրիել Սարգսյան ու Վեսելին Տոպալով – Լևոն Արոնյան հանդիպումները, ավարտվեց խաղաղ ելքով:
Այժմ մեր հավաքականի վերջին հույսը Սերգեյ Մովսիսյանն է, ում պարտիան Կրասիմիր Ռուսևի հետ դեռևս ընթացքի մեջ է:









































