Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մյարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլը, ով թիմից հեռացել է 2013թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, վախենում էր հիմնական կազմի համար մրցակցությունից:
54-ամյա մասնագետը կարծում է, որ արգենտինացի կիսապաշտպան Անխել դի Մարիան գերազանցում է Օզիլին:
«Օզիլի համար հարմարավետ իրավիճակ չէր ստեղծվել: Ես գիտեի, որ նա բանակցում է այլ ակումբների հետ: Մեսութը գիտեր, որ թիմում լուրջ մրցակցություն է, և ինքը չի կարող խաղալ բոլոր խաղերում:
Ինձ դուր է գալիս Դի Մարիայի խաղը: Նա գերազանցում է Օզիլին»,- Անչելոտիի խոսքերը մեջբերում է Onda-ն:








































