Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին հայտնել է, որ Ջանլուիջի Բուֆոնը կպաշտպանի ազգային ընտրանու դարպասը «Մունդիալ-2014»-ի ժամանակ:
«Կարծում եմ` վերջերս ես Բուֆոնին հասցեագրված քննադատություն չեմ լսել: Ցանկացած դեպքում, երբեք կասկածի տակ չեմ դնի նրա խաղային որակները: Բուֆոնը Իտալիայի հավաքականի թիվ մեկ դարպասապահը կլինի աշխարհի առաջիկա առաջնության ժամանակ:
Վստահ եմ, որ Բուֆոնի անձնական հատկանիշները, նրա ձգտումը հիանալի հետք կթողնի ազգային թիմի խաղի վրա: Նա հասկանում է, որ բավական է մեկ անգամ սխալվել և քննադատությունն անխուսափելի է»,- ասել է Պրանդելին:








































