Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին հայտնել է, որ անհանգստանալու առիթ չի տեսնում:
Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը վստահ է, որ շուտով կցուցադրի իր լավագույն խաղային որակները:
«Ինձ համար նպատակահարմար է խաղադաշտում անցկացնել յուրաքանչյուր հանդիպման բոլոր 90 րոպեները: Ես ինձ լավ եմ զգում և կարող եմ ցուցադրել իմ սովորական արագությունը:
Կարճ ժամանակահատվածում երկու վնասվածք ստացա, ինչն իր հետքը թողեց խաղիս վրա: Սակայն ես հանգիստ եմ, քանի որ աստիճանաբար բարելավում եմ խաղային որակներս»,- Marca-ն մեջբերում է Մեսսիի խոսքերը:




































