Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան գովեստի խոսքեր է հասցեագրել Դորտմունդի «Բորուսիա»-ին: Իսպանացի մասնագետը նշել է, որ իր թիմի համար բարդ կլինի խաղալ դորտմունդցիների դեմ:
Հիշեցնենք` Բունդեսլիգայի 13-րդ տուրի շրջանակներում «Բորուսիա»-ն սեփական հարկի տակ ընդունելու է «Բավարիա»-ին:
«Ներկայումս «Բորուսիա»-ն աշխարհի լավագույն թիմերից մեկն է: Դորտմունդցիներին հաղթելը մեծ մարտահրավեր է մեզ համար: Կարծում եմ` «Բավարիա»-ն դեռևս պետք է բարելավի իր խաղը, որպեսզի կարողանա Գերմանիայի առաջնության հաղթող դառնալ»,- Bild-ը մեջբերում է Գվարդիոլայի խոսքերը:






































