Sunday, 05 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Նվեր հայկական ֆուտբոլին. Մխիթարյա՞նը, թե՞ Պանդևը…

Ազգերի լիգայի խաղարկությունում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի D դիվիզիոնի 4-րդ ենթախմբում հայտնվելը ոգևորություն է առաջացրել երկրպագուների շրջանում: Հիշեցնենք, որ մեր ազգային թիմին բաժին են հասել Մակեդոնիայի, Լիխտենշտեյնի և Ջիբրալթարի հավաքականները: Այս ենթախմբի հաղթողը հնարավորություն կստանա արդեն 2019 թվականին Ազգերի լիգայի փլեյ-օֆում պայքարելու 2020 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար:

Վիճակահանությունը Հայաստանի ազգային հավաքականի համար բարեհաճ գտնվեց: Մենք ունենք իրական հնարավորություն պատմական հաջողության հասնելու: Այս վիճակահանությունն իրական նվեր էր երկրպագուներին, ֆուտբոլիստներին, հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանին, ինչպես նաև ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին: Միևնույն ժամանակ պետք է փաստենք, որ սա այն դեպքն է, երբ ենթախմբում նույնիսկ երկրորդ հորիզոնական գրավելը ուղղակի չի ընկալվի և կդիտվի որպես տապալում: Որպեսզի վիճակահանության արդյունքն ավելի պատկերավոր լինի, ավելի մանրամասն ներկայացնենք մեր մրցակիցներին:

Երրորդ զամբյուղից մեր խմբում ընդգրկվեց Լիխտենշտեյնը, որը նույն զամբյուղում գտնվող Մոլդովայից կամ Ղազախստանից ավելի թույլ է: 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում Լիխտենշտեյնը, 10 խաղում կրելով նույնքան պարտություն, խփել էր ընդամենը մեկ և բաց թողել 38 գոլ: 4-րդ զամբյուղից բաժին հասած Ջիբրալթարը ևս ընտրական փուլում աչքի է ընկել խայտառակ ցուցանիշով: 10 խաղում կրելով նույնքան պարտություն՝ այս հավաքականը խփել էր 3 և բաց թողել 47 գնդակ: 4-րդ զամբյուղից Հայաստանին կարող էր բաժին հասնել Կոսովոն, որը, լինելով նոր հավաքական, այնուամենայնիվ բալկանյան ֆուտբոլի ներկայացուցիչ է և փորձելու է պայքար մղել խմբային փուլի արգելքը հաղթահարելու համար: Կարճ ասած՝ Լիխտենշտեյնի և Ջիբրալթարի հետ խաղերում Հայաստանի հավաքականն ուղղակի պարտավոր է չորս հաղթանակ տանել և վաստակել 12 միավոր:

4-րդ ենթախմբում այս պահին կարգով ամենաուժեղը Մակեդոնիայի հավաքականն է, որը Հայաստանի ընտրանու գլխավոր մրցակիցն է: Վերջին հանդիպումներում այս հավաքականը տպավորիչ արդյունքներ է ցույց տվել: Պաշտոնական վերջին 4 խաղերում Մակեդոնիան պարտություն չի կրել՝ վաստակելով 8 միավոր: Բալկանյան հավաքականը մրցակցի հարկի տակ 1:0 հաշվով հաղթել է Իսրայելին, սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 1:1 խաղացել Ալբանիայի, այնուհետև աշխարհի քառակի չեմպիոն Իտալիայի հետ և 4:0 հաշվով առավելության հասել նույն Լիխտենշտեյնի նկատմամբ: 2017 թվականի նոյեմբերին Մակեդոնիան ընկերական խաղում 2:0 հաշվով հաղթել է Նորվեգիային:

Կարծում ենք՝ վիճակագրական այս տվյալները բավական խոսուն են և պետք է ստիպեն մերոնց լուրջ աշխատանքներ տանել Հայաստանի հավաքականն ուժեղացնելու համար: Հայաստանի և Մակեդոնիայի հավաքականները միմյանց հետ մրցել են 6 անգամ, որոնցից 2-ում հաղթել ենք, 2-ում՝ պարտվել, և 2 հանդիպում էլ ավարտվել է ոչ-ոքի: Ի դեպ, 1995 թվականի սեպտեմբերի 6-ին Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Սկոպյեում հաղթելով Մակեդոնիային՝ մեր հավաքականը պատմության մեջ առաջին հաղթանակն է տարել պաշտոնական հանդիպումներում: Հայաստանի և Մակեդոնիայի հավաքականները վերջին հանդիպումն անցկացրել են 2011 թվականի հոկտեմբերի 7-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Վերելքի մեջ գտնվող մեր հավաքականն այս մրցավեճը հաղթել էր 4:1 հաշվով:

Ազգերի լիգայի խաղարկությունում Հայաստանի և Մակեդոնիայի հավաքականների միևնույն խմբում ընդգրկվելը ուշագրավ մի դիմակայության առիթ է դարձել: Այս մրցաշարը ըստ էության վերջին հնարավորությունն է մակեդոնական ֆուտբոլի կենդանի լեգենդ, իտալական «Ջենոայի» 34-ամյա հարձակվող Գորան Պանդևի համար առաջին և վերջին անգամ մասնակցելու Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին: Ազգերի լիգայի խաղարկությունը հիանալի հնարավորություն է անկախ Հայաստանի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիտ Հենրիխ Մխիթարյանի համար Եվրոպայի առաջնությունում ելույթ ունենալու: Հետևաբար կարելի է ասել, որ Ազգերի լիգայի անդրանիկ խաղարկությունը ֆուտբոլային այս աստղերի համար առանձնակի նշանակություն է ունենալու, և անչափ հետաքրքիր կլինի հետևել յուրահատեսակ դիմակայությանը:

Հետաքրքիր կլինի հետևել նաև Հայաստանի և Մակեդոնիայի մարզիչների դիմակայությանը: Թե՛ Հայաստանի և թե՛ Մակեդոնիայի հավաքականներն ունեն երիտասարդ մարզիչներ: Իգոր Անգելովսկին, որը 41 տարեկան է, մինչև ազգային հավաքականը գլխավորելը՝ 2012-2015 թվականներին, որպես գլխավոր մարզիչ աշխատել է տեղի «Ռաբոտնիչկի» թիմում: Կարճ ժամանակ ազգային թիմում որպես գլխավոր մարզչի օգնական աշխատելուց հետո նույն 2015 թվականին նրան վստահել են գլխավոր մարզչի պաշտոնը: 46-ամյա Արթուր Պետրոսյանը ևս մարզչական հարուստ կարիերա չունի: Արթուր Պետրոսյանը 2013-2016թթ. գլխավորել է շվեյցարական «Ցյուրիխի» երկրորդ թիմը, իսկ 2014-2015 թվականներին եղել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի օգնականը:

Հ.Գ. Ազգերի լիգայում մեր հավաքականն առաջին հանդիպումն անցկացնելու է սեպտեմբերի 6-ին՝ Երևանում մրցելով Լիխտենշտեյնի հետ: 3 օր անց արտագնա հանդիպմանը Սկոպյեում մրցելու ենք Մակեդոնիայի հետ: Հոկտեմբերի 13-ին Հայաստանը հյուրընկալելու է Ջիբրալթարին, իսկ երեք օր անց՝ Մակեդոնիային: Նոյեմբերի 16-ին և 19-ին ընտրանին արտագնա հանդիպումներ կանցկացնի Ջիբրալթարի և Լիխտենշտեյնի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում