ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի հետ զրույցում կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Խերարդ Պիկեն նշել է, որ Լիոնել Մեսսիին համարում է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը:
«Գերազանց խաղացինք «Միլան»-ի դեմ: Մենք «Բարսելոնա»-ն ենք, այդ իսկ պատճառով պետք է ավելի լավ խաղանք: Մենք շարժվում ենք ճիշտ ճանապարհով:
Մենք նոր մարզիչ ունենք, ով հստակ ներկայացնում է իր պահանջները: Վերջին տարիներին Մեսսին այնքան բան է տվել թիմին, որ նրա նման խաղով զարմանալ պետք չէ:
Պետք է հպարտանալ այն փաստով, որ նա խաղում է մեր կազմում: Հիանալի է, քանի որ մեր կազմում հանդես է գալիս բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը»,- հայտարարել է Պիկեն:






































