Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ATP ամփոփիչ մրցաշարի քառորդ եզրափակիչում իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը պարտության մատնեց շվեյցարացի Ստանիսլաս Վավրինկային:
Այդ հաղթանակից հետո հայտնի դարձավ, որ Նադալը տարին կավարտի ATP վարկանիշային աղյուսակի առաջին տեղում:
Հիշեցնենք, որ ծնկի վնասվածքի պատճառով Նադալը բաց էր թողել 8 ամիս: 2013թ. փետրվարին նա շարք վերադարձավ, որից հետո ընթացիկ մրցաշրջանում նվաճեց 10 տիտղոս՝ այդ թվում հաղթելով «Ռոլան Գարոս»-ում, ԱՄՆ-ի բաց առաջնությունում, Ինդիան-Ուելսի, Մադրիդի, Հռոմի, Մոնրեալի և Ցինցինատիի «Մասթերս»-ում:









































