Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՉԼ գավաթի ընթացիկ խաղարկության խմբային փուլի 4-րդ տուրում «Բարսելոնա» – «Միլան» խաղն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով՝ 3:1 հաշվով:
Դաշտի տերերի բրազիլացի հարձակվող Նեյմարը հերթական անգամ ցուցադրեց իր գերազանց տեխնիկան՝ հակառակորդ թիմի 4 ֆուտբոլիստների շրջանցելուց հետո հարվածելով դեպի դարպասը:









































