Saturday, 13 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

«Բյուջեն սոցիալական անվանելը նույնն է, ինչ որ ասես` արևը արև է, բաժակը` բաժակ»

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

 – Պարոն Խաչատրյան, իշխանության ներկայացուցիչները այս բյուջեն էլ համարեցին սոցիալական, քանի որ կրթության բնագավառի ծախսերը աճելու են 12%-ով, առողջապահությանը` 13%-ով, իսկ սոցիալական ապահովությանը` 18%-ով, մինչդեռ ծախսերի միջին աճը մոտ 8% է: Ինչքանո՞վ է նպատակահարմար, ըստ Ձեզ, բյուջեն համարել սոցիալական ուղղվածության:

 – Սոցիալական ծախսերն ավելացել են ավելի շատ, որովհետև աշխատավարձերն են բարձրանում, որից հատկացումներն են աճել, նոր հարկատեսակ են մտցրել, կենսաթոշակային նոր համակարգ են մտցրել և այլն: Եվ երբ այս ամենը հաշվի ենք առնում, տեսնում ենք քաղաքականության ուղղվածության կամ շեշտադրումների առումով ոչինչ էլ չի փոխվել: Սա նրան է նման, որ հարկեր/ՀՆԱ հարաբերակցության 2008-2010թթ. մոտ 17% տոկոս ցուցանիշը համեմատենք այսօրվա 23%-ի հետ և ասենք, որ էական առաջընթաց ենք ունեցել: Մինչդեռ իրականում այն ժամանակ սոցիալական վճարները չէին մտնում հարկերի մեջ, այժմ սոցիալական վճարները վերացված են և մտցված եկամտային հարկի մեջ: Այսինքն` համադրելու դեպքում տեսնում ենք, որ ոչինչ էլ չի փոխվել: Եվ հետո` բյուջեն հենց սոցիալական մի բան է: Այն ընդամենը եկամուտների վերաբաշխում է, իսկ դա արդեն սոցիալական գործընթաց է: Եվ բյուջեն սոցիալական անվանելը նույնն է, ինչ որ ասես` արևը արև է, բաժակը` բաժակ:

 – Շատ է խոսվում պետական ներդրումների մասին, հատկապես, որ մասնավոր ներդրումները նվազում են:

 – Ատոմակայանի կառուցում` չկա, Մեղրու ՀԷԿ` չկա, Իրան-Հայաստան երկաթգիծ` չկա, մետրոպոլիտեն` չկա: Ես չեմ տեսնում իրենց ասած ներդրումային ծրագրերը բյուջեում: Միայն Հյուսիս-Հարավն է, բայց այդ ճանապարհն էլ կառուցվում է տարբեր վարկային ծրագրերով և շատ մեծ խնդիրներ ունի: Ներկայացնում են միայն առանձին հատվածներ. ասենք` Երևան-Արարատ, բայց Արարատից կամ Երասխավանից հետո ի՞նչ է լինելու` չգիտենք: Ամենադժվար մասը ոչ թե մինչև Երասխն է, այլ դրանից այն կողմ ընկած հատվածը: Վերանորոգում կամ լայնացնում են այն ճանապարհները, որոնք այսօր ավելի բարվոք են ու կարելի էր օգտագործել, չկառուցելով ճանապարհի` չափազանց վատ հատվածները: Նմանապես ինձ ավելի հետաքրքրում է ոչ թե Երևան-Գյումրի ճանապարհի Երևան-Ոսկեվազ հատվածը, այլ դրանից հետոն: Որովհետև մինչև այդ Աշտարակով գալիս էինք, նորմալ ճանապարհ էր: Հիմա սկսելու են Երևանից (մինչև Թալին), փոխանակ հենց Ոսկեվազից սկսեին:

 – Կոռուպցիոն ռիսկե՞րն են պատճառը:

 – Ոչ միայն: Ես, երբ նայում եմ Երասխավանից Մեղրի ընկած ճանապարհը, դրա տեխնիկական լուծումը չեմ տեսնում, հսկայական գումարներ են պետք, որոնք չկան: Թունելներ պետք է լինեն, լեռնային ճանապարհ, առանց որի ճանապարհի արդյունավետությունը զրոյական կլինի: Եվ քանի որ այդ հատվածում բան չեն կարող անել, շարունակ անում են բարեկարգ մասերում, որ անունը դնեն` իբր հյուսիս-հարավ են կառուցում: Ուզում եմ ասել` որպես ներդրումային ծրագիր միայն սա կա բյուջեում, բայց դրա արդյունավետությունն էլ շատ քիչ է:

 Եվ ընդհանրապես, այս բյուջեն ավելի վատն է, քան 2013-ինը: Copy past-երն են շատացել, հիմնավորումներն են ավելի թույլ: Օրինակ` պահպանման ծախսերի մեջ հոսանքի օգտագործման ծախսերը ավելացրել են` գրելով, որ հաշվի են առել գազի ու էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը, բայց նաև գրել են, որ   էլեկտրաէներգիայի պահանջը բավարարում են 65%-ով: Այս տարվա բյուջեում էլ էր 65% գրած: Բայց եթե այս տարի ինչ-որ քանակով սպառվել է, դա համարեք 100%, ամեն տարի նույն 65%-ը գրում եք, որ ինչ ցույց տաք` իբր պահպանման ծախսերը շատ են, բայց դուք խնայողությո՞ւն եք անում:

 – Նախատեսել են 5.2% տնտեսական աճ, ի՞նչ եք կարծում` գնաճն ու դրանց հիման վրա եկամուտների հավաքագրման աճը որքանո՞վ է իրատեսական` հաշվի առնելով, որ այս տարվա համար նախատեսված 6.2% տնտեսական աճը այդպես էլ իրականություն չդարձավ: Ի՞նչ ռիսկեր կան 2014-ի համար:

 – 2014-2016թթ. Ռուսաստանը իր համար համարել է ամենառիսկային տարիները: Նավթամթերքների բարձր գնի պայմաններում կառուցվածքային փոփոխություններ այդ երկրում չարվեցին, սոցիալական ծախսերն ավելացվեցին, և հիմա նավթի գների պահպանման դեպքում անգամ խնդիր ունեն, որովհետև զարգացման համար լրացուցիչ միջոցներ են պետք: Պատահական չէ, որ վերջին 10-12 տարվա մեջ առաջին անգամ այս տարի Ռուսաստանի պետական պարտքն աճեց: Մեր մյուս առևտրային գործընկերների հետ կապված ֆոնն էլ բարենպաստ չէ, այնպես որ, սրանք հաշվի առնելով` կարող ենք ասել, որ ռիսկերը շատ մեծ են:

 Մեր ԿԲ կողմից հարցումների միջոցով հաշվարկված գործարար ակտիվության ցուցանիշը ևս գնալով նվազում է: Օրերս հրապարակվեց այս տարվա երրորդ եռամսյակի գործարար ակտիվության ցուցանիշը, որը կազմում է 55.6` երկրորդ եռամսյակի 58, առաջին եռամսյակի 59.6 և նախորդ տարվա չորրորդ եռամսյակի 61-ի փոխարեն: Ակտիվության անկում արձանագրվել է և՛ առևտրի, և՛ ծառայությունների, և՛ արդյունաբերության, և՛ շինարարության ոլորտներում:

 

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում