Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկին՝ մեքսիկացի Կառլոս Սլիմին պատկանող America Movil խոշոր ընկերությունը ռազմավարական ներդրումներ է կատարել լուսանկարների և տեսանյութերի փոխանակման Mobli իսրայելական ռեսուրսում, որը համարվում է Instagram-ի մրցակիցը: Այս մասին հայտնում է MIGnews.com-ը:
Mobli-ի ներկայացուցիչները հրաժարվել են հայտնել ներդրման չափը, սակայն նշել են, որ ընկերությունները պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցության հարցում:
Mobli հավելվածը համատեղելի է Android, Windows և iPhone օպերացիոն համակարգերով սարքերի հետ աշխատանքի համար:
Ռեսուրսը գործում է 2011 թվականից: Օգտատերերի շարքին են միացել այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսիք են Լեոնարդո Դի Կապրիոն և Սելենա Ուիլյամսը:









































