Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Դանի Ալվեսը կարծում է, որ թիմը ներկայումս չի ցուցադրում այն խաղը, որը սպասում են երկրպագուներն ու ակումբի մարզչական շտաբը:
«Առայժմ վաղ է հետևություններ անել: Այդ մասին կխոսենք մրցաշրջանի ավարտին: Պետք է զգոն լինել պաշտպանությունում: Եթե գոլ չընդունենք առաջիկա խաղում, ապա հաղթելու հավանականությունը շատ մեծ կլինի՝ հաշվի առնելով հարձակման գծի խաղացողների կարգը:
Ինչ վերաբերում է քննադատությանը, ապա այն ֆուտբոլի մաս է կազմում: «Բարսելոնա»-ն չի ցուցադրում իր լավագույն խաղը և դա ակնհայտ է»,- հայտարարել է Ալվեսը:



































