Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Մարսելոն խոսել է ՉԼ «Յուվենթուս» – «Ռեալ» հանդիպման մասին: Բրազիլացին նաև նշել է. որ իր թիմակից Քրիշտիանու Ռոնալդուն արժանի է «Ոսկե գնդակ»-ին:
«Մենք դեռ պաշտոնապես դուրս չենք եկել փլեյ-օֆֆ, բայց շատ մոտ ենք դրան: «Յուվենթուս»-ի դեմ խաղը բարդ էր: Առաջին խաղակեսում այդքան էլ լավ չէինք գործում, բայց երկրորդում կարողացանք շտկել դրությունը:
Ինչ վերաբերում է Քրիշտիանու Ռոնալդուին, ապա նա արժանի է «Ոսկե գնդակ»-ին: Բայց նրա ուշադրության կենտրոնում են ոչ թե անհատական, այլ թիմային մրցանակները: Վստահ եմ, որ նա և թիմի մյուս ֆուտբոլիստները կարող են ավելի լավ խաղալ»,- հայտարարել է Մարսելոն:






































