«Բարսելոնա»-ի և Իսպանիայի հավաքականի դարպասապահ Վիկտոր Վալդեսը կարող է Անգլիա տեղափոխվել: Ինչպես հայտնի է, կատալոնական ակումբի 31-ամյա դարպասապահի պայմանագրի ժամկետն ավարտվելու է առաջիկա ամռանը:
Վալդեսը նոր պայմանագիր չի ստորագրի իր ներկայիս ակումբի հետ: Նոր թիմն անվճար ձեռք կբերի նրա իրավունքները: Մինչ այժմ ֆուտբոլիստի տրանսֆերի հիմնական հավակնորդ էր համարվում «Մոնակո»-ն:
Սակայն ավելի հավանական է, որ Վիկտորը «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվի, որը հզոր դարպասապահ է փնտրում: «Քաղաքայիններ»-ը պատրաստ են 4-ամյա պայամանգիր առաջարկել դարպասապահին:



































