Մոսկվայի «Սպարտակ»-ի ղեկավարությունը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ներկայացուցիչներին 2014թ. հուլիսի 24-ին ընկերական խաղ անցկացնելու առաջարկ է արել: Այդ մասին տեղեկացնում է «Спорт сегодня»-ն:
Վերոգրյալ օրը տեղի կունենա մոսկովյան ակումբի նոր մարզադաշտի բացման հանդիսավոր արարողությունը:
Խոչընդոտ կարող է հանդիսանալ անգլիական ակումբի ֆինանսական պահանջը՝ 3 մլն եվրո, ինչպես նաև այն, որ խաղին կարող են չմասնակցել թիմի մի քանի առաջատար ֆուտբոլիստներ, քանի որ այն կայանալու է աշխարհի առաջնության ավարտից ընդամենը 11 օր անց:
Այսպիսով՝ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանն ու Արազ Օզբիլիսը կարող են խաղալ «Կարմիր սատանաներ»-ի դեմ: Հիշեցնենք, որ Արազը «Յունայթեդ»-ի դարպասը գրավել է «Այաքս»-ի կազմում հանդես գալու տարիներին:







































