Հեղինակավոր Goal.com-ը ներկայացրել է Չեմպիոնների Լիգայի ամենատարեց ու ամենաերիտասարդ թիմերի հնգյակները՝ հաշվի առնելով թիմերի ֆուտբոլիստների միջին տարիքը:
Այսպիսով՝ ամենաերիտասարդ թիմը բելգիական «Անդերլեխտ»-ն է: Միջին տարիքը հավասար է 22.7-ի: Հնգյակն ունի հետևյալ տեսքը՝
1. «Անդերլեխտ», Բելգիա – 22.7
2. «Այաքս», Հոլանդիա – 23.3
3. «Սելթիկ», Շոտլանդիա – 24.5
4. «Բորուսիա», Գերմանիա – 25.0
5. «Շալկե», Գերմանիա – 25.0
Ամենատարեց թիմը Թուրինի «Յուվենթուս»-ն է: Խաղացողների միջին տարիքը հավասար է 28.6-ի: Ամենատարեց թիմերի հնգյակը հետևյալն է՝
1. «Յուվենթուս», Իտալիա – 28.6
2. «Զենիթ», Ռուսաստան – 28.5
3. «Չելսի», «Անգլիա» – 28.1
4. «Գալաթասարայ», Թուրքիա – 28.1
5. «Մանչեսթեր Սիթի», «Անգլիա» – 27.4







































