Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմադ իբն Սալման Ալ Սաուդը կայցելի Թուրքիա։ Այս մասին ասել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, փոխանցում է Anadolu-ն։
Նրա խոսքով՝ այցը կկայանա մոտ ժամանակներս։
«Տարվում է աշխատանք՝ ուղղված Մուհամմադ իբն Սալման Ալ Սաուդի Թուրքիա այցի ամսաթվի հստակեցմանը»,-ասել է Յըլդըրըմը։
Նշենք, որ երեկ վարչապետ Յըլդըրըմն այցելել էր Սաուդյան Արաբիա, որտեղ հանդիպումներ է ունեցել Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդուլ-Ազիզ Ալ Սաուդի և գահաժառանգ արքայազնի հետ։ Կողմերը քննարկել են տարածաշրջանային օրակարգի հարցերը, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները։









































