Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների նորմալացումն անհնար է այնքան ժամանակ, քանի դեռ «Հայաստանը չի ազատի ադրբեջանական հողերը»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Բաքվում՝ Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարների 5-րդ եռակողմ հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մենք կաջակցենք հայ-ադրբեջանական ԼՂ հակամարտության կարգավորման Ադրբեջանի ցանկացած բանաձևի։ Մենք Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման համար մեկ պայման ենք դրել, որը կայանում է Ադրբեջանի տարածքներն ազատելու մեջ։ Դրանից հետո միայն հարաբերությունները կարող են նորմալանալ»,-ասել է Չավուշօղլուն։