Friday, 19 06 2026
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը

Սերժ Սարգսյանը զորացրեց տեղական իշխանությունը

Սերժ Սարգսյանը Դիլիջանում ելույթ է ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների խորհրդաժողովին: Ելույթը բավական ծավալուն, հանգամանալից և տեղ-տեղ նաև խիստ է, որն ընդհանուր առմամբ հնարավոր է բնորոշել տեղական իշխանության զորացրում: Կենտրոնական իշխանությունը իր վրայից հանեց ՏԻՄ պատասխանատվությունը՝ այն դնելով հենց տեղական իշխանության ներկայացուցիչների վրա: Սարգսյանը ըստ էության չթաքցրեց էլ, որ պետությունն այլևս չի կարող լուծել բոլորի սոցիալական խնդիրները, ինչն այլ կերպ նշանակում է, որ փող չկա, ռեսուրս չկա:

ՏԻՄ համակարգը հենց սկզբից եղել է գործադիր կամ կենտրոնական իշխանության կցորդ, թեև դե յուրե պետք է լիներ լիովին հակառակը: Այդ դե ֆակտո իրավիճակը ապահովել հնարավոր էր միայն ռեսուրսների միջոցով, այսինքն՝ «դոտացիաների», որոնք թե՛ դե յուրե, թե՛ դե ֆակտո հոսել են տեղական իշխանություն: Այժմ ռեսուրսներ չկան, հետևաբար կենտրոնական իշխանությունը հրաժարվում է պահել ՏԻՄ իշխանությունը՝ հորդորելով «տեսնել գլխի ճարը»:

Սա ըստ էության առողջ պրոցես է՝ թեկուզ «չեղած տեղից» տրամաբանությամբ: Մյուս կողմից, իհարկե, հարց է ծագում, թե արդյո՞ք կենտրոնական իշխանությունը կհրաժարվի տեղական կառավարման մարմինների նկատմամբ վերահսկողությունից, չէ՞ որ դա համակարգի, ըստ էության, արմատային բազաներից մեկն է: Խնդիրը, սակայն, այն է, որ խորհրդարանական կառավարման մոդելի պարագայում, հատկապես այն ընտրակարգի դեպքում, որ առկա է Հայաստանում, կենտրոնական իշխանության ձևավորման գործում ՏԻՄ համակարգի դերը շոշափելիորեն նվազում է, և աճում է, այսպես ասած, կուսակցական օղակների դերը: Տվյալ պարագայում դրանք, այսպես ասած, «ռեյտինգային» թեկնածուներն են, որոնք աշխատում են իրենց համար, հետևաբար ձևավորում են իրենց բջիջները, իրենք էլ պահում և ֆինանսավորում են դրանք:

Չկա նախագահական ընտրություն, որը այսպես ասած՝ լինելով բոլորինը, ըստ էության ոչ մեկինը չէր՝ ինչպես կոլեկտիվ տնտեսության դեպքում, և այդ ժամանակ կենտրոնական իշխանությունը ստիպված էր նյութական և ֆինանսական ռեսուրսով բոլորին պահել և ծառայեցնել նախագահական ընտրության նպատակներին: Այժմ դա չկա, գերագույն մանդատը խորհրդարանականն է, որն էլ ձևավորվում է, այսպես ասած, ռեյտինգայինների գերակա դերակատարմամբ: Ըստ այդմ, ՏԻՄ բջիջները այլևս պետք չեն, և իշխանությունը կախվածություն չունի, կամ էապես նվազել է կենտրոնական իշխանության կախվածությունը նրանցից:

Ու քանի որ նվազել են նաև ռեսուրսները, իշխանությունը գնում է, այսպես ասած, օպտիմալացման՝ «զորացրում» է ՏԻՄ-ը, և ամեն մեկը արդեն, այսպես ասած, իր ուժով ու ռեսուրսով պետք է ձգտի մնալ տեղական իշխանության՝ չունենալով կենտրոնական իշխանության ապրիորի աջակցությունը: Այդ աջակցությունը կլինի, եթե լինի, այսպես ասած, ինքնաբավության «ռեզյումե»:

Այս հանգամանքը սկզբունքորեն կարող է փոխել իշխանության տրամաբանությունը, նաև իհարկե տրամաբանությունը հենց տեղերում: Բանն այն չէ, որ այդպիսով ՏԻՄ համակարգը կդառնա առավել արդյունավետ: Բայց արդյունավետության, ավելի շուտ մրցակցայնության առավել պարարտ հող կձևավորվի այդ համակարգի տակ: Ընդ որում, այստեղ բավական մանևրի տեղ կարող է ստանալ նաև ընդդիմությունը, որը տարիներ շարունակ ավանդաբար անտեսել կամ մարտավարական տեսանկյունից հրաժարվել է ռեսուրս դնել ՏԻՄ իշխանության համար պայքարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում