Այժմ արդեն 33-ամյա Քիմ Քարդաշյանն իր ծննդյան տոնը նշել է Լաս Վեգասի «Տաո» ակումբում: Քիմի հետ այդ օրը եղել են նրա քույրերը՝ Քլոն և Քորթնին, մայրը՝ Քրիսը, և իհարկե՝ Քանյե Ուեսթը:
Ինչպես միշտ, մամուլի ուշադրությունը սևեռված է եղել նրա նշանադրության 15 կարատանոց մատանուն: Քիմն առանց հոգնելու ցուցադրել է այն բոլոր ցանկացողներին:
Քարդաշյանը երեկոյի համար սպիտակ բաց դեկոլտեով զգեստ է ընտրել: Այժմ արդեն ակնհայտ է, որ it-girl-ը կարողացել է վերադառնալ իր նախկին չափերին: