Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին աջակցել է Սիրիայի խաղաղ կարգավորման միջազգային «Ժնև-2» համաժողովին Իրանի մասնակցությանը, տեղեկացնում է Reuters գործակալությունը:
«Մենք կարծում ենք, որ Իրանի մասնակցությունը ժնևյան կոնֆերանսին բնական, անհրաժեշտ, ինչպես նաև արդյունավետ կլինի: Այդ պատճառով էլ հուսով ենք, որ հրավեր կլինի»,- հայտարարել է Բրահիմին Թեհրանում տված մամլո ասուլիսում:
Ավելի վաղ տեղեկացվում էր, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Բրահիմին հեռախոսով քննարկել են «Ժնև-2»-ի հետ կապված հարցեր: