Չինական Geely ընկերությունը թռչող մեքենաներ մշակող Terrafugia ընկերությունը ձեռք բերելու մասին պայմանավորվածություններից հետո հայտարարել է մինչև 2019 թ. սեփական արտադրության առաջին թռչող մոդելն ԱՄՆ շուկա հանելու մասին: Այս մասին հայտնում է China Daily-ն:
Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ գլխավոր դժվարությունը, որը պետք է հաղթահարել, տեխնոլոգիաներն են: Այդպիսի ավտոմոբիլները պետք է արագ շարժվեն և միաժամանակ հասանելի լինեն սպառողի համար: