Հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը շտապում է ամուսնանալ Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի հետ։ Թողնելով 2 ամսական դստերը Ֆլորիդայում՝ նա փեսացուի հետ ուղևորվել է Նոր Օռլեան՝ արարողությունը ծրագրելու համար։ Նրանք միություն կկնքեն արդեն առաջիկա շաբաթներին։

Սերենան ցանկանում է հնարավորինս շուտ ամուսնանալ, որպեսզի շատ ժամանակ ունենա մարզումների համար Ավստրալիայում 2018-ի հունվարին կայանալիք թենիսի մրցաշարից առաջ։ Դրանք կլինեն ծննդաբերությունից հետո նրա առաջին մրցումները։
![]()
Օհանյանը Սերենային առաջարկություն էր արել 2016 թվականի դեկտեմբերին՝ Հռոմում ռոմանտիկ արձակուրդների ժամանակ։ Սակայն շուտով մարզուհին հղիացել էր, և նրանք որոշել էին հետաձգել հարսանիքը մինչ երեխայի ծնունդը։









































