«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ըստ մամուլի տեղեկությունների՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հրայր Թովմասյանի անվան հետ կապվող «Մեգո- Գոլդ» ընկերությունը դատի է տվել ՀՀ ֆինանսների նախարարությանը և պահանջում է 100 միլիոն դրամ:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Մեգո-Գոլդ» ՍՊԸ-ն մոտ 100 միլիոն գումար է վճարել հարկային մարմնին, իսկ հիմա էլ ընկերության սնանկության գործով կառավարիչ Ռուզաննա Մարգարյանը դիմել է ՀՀ վարչական դատարան և պահանջում է, որ դատարանը պարտադրի ՀՀ ֆինանսների նախարարությանը ՀՀ պետական բյուջե վճարված 100 միլիոն դրամը վերադարձնի «Մեգո-Գոլդ» ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:









































