Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խաղրկության խմբային 3-րդ տուրում «Օլիմպիակոսի» հետ խաղում «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին աչքի է ընկել տարօրինակ գործողությամբ: Նա գուլպայի միջից ինչ-որ բան է դուրս բերել և կերել:
Ըստ իսպանական աղբյուրների Մեսսին գլյուկոզայի հաբ է կուլ տվել: Այս խաղում Մեսսին գոլի հեղինակ դառնալով հեղինակել է 100-րդ գնդակը եվրագավաթներում: